Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եգիպտոսը 360 մլն դոլար կհատկացնի օդանավակայանների անվտանգության համակարգերի արդիականացմանը

Եգիպտոսը 360 մլն դոլար կհատկացնի օդանավակայանների անվտանգության համակարգերի արդիականացմանը
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեն 360 մլն դոլար կհատկացնի երկրի օդանավակայանների անվտանգության եւ աԷրոնավիգացիայի համակարգերի արդիականացման համար: Այդ մասին օգոստոսի 24-ին հայտնել Է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին՝ ելույթ ունենալով Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի ավիաանվտանգությանը նվիրված տարածաշրջանային խորհրդաժողովի նախարարական հանդիպմանը, որն անցկացվում Է Շարմ Էշ Շեյխում, տեղեկացնում Է «Արմնպրես»-ը:

«Արդեն 60 մլն դոլար Է ծախսվել այն օդանավակայանների անվտանգության համակարգերի զարգացման վրա, որոնք համապատասխանում են ամենաբարձր միջազգային չափանիշներին,-ասել Է նա:-Եվս 300 միլիոնը կօգտագործվի աԷրոնավիգացիոն համակարգերի արդիականացման համար, որն, ըստ պլանի, պետք Է ավարտվի 2019 թվականին»: Նախարարի խոսքով՝ «ահաբեկչությունն ամենամեծ սպառնալիքն Է, որին ներկայում բախվում Է քաղաքացիական ավիացիան, ուստի անվտանգության ապահովումը տրանսպորտի բնագավառում գերակա ուղղություն Է մնում պետությունների համար»:

Խորհրդաժողովին, որն օգոստոսի 24-ին ավարտում Է իր աշխատանքը, մասնակցում են տարածաշրջանի 55 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ տրանսպորտի եւ քաղաքացիական ավիացիայի 27 նախարարներ, ինչպես նաեւ ավիացիոն իշխանությունների 35 ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման գլխավոր թեման դարձել Է տարածաշրջանում ավիաանվտանգության բարձրացման գործողությունների պլանի քննարկումը՝ մյուս երկրների առաջավոր փորձի ներդրմամբ: Անցյալ տարի համանման համաժողովն անցկացվել Է Վինդհուքում (Նամիբիա), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]