Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Ունիվերսիադայի չեմպիոն

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Ունիվերսիադայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Ուսանողական խաղերի չեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թայփեյում ընթացող Համաշխարհային Ունիվերսիադայում պայքարի մեջ մտան 105 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 180 կգ: Երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ օլիմպիական փոխչեմպիոնը չբարձրացրեց 192 կգ:

Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը չբարձրացրեց 220 կգ: Երկրորդ մոտեցմամբ Սիմոնը գլխավերևում պահեց 221 կգ: Այնուհետ Մարտիրոսյանը անհաջող մոտեցավ 233 կգ: Մարտիրոսյանը երկամարտում հավաքեց 401 կգ և դարձավ Ուսանողական խաղերի չեմպիոն:

Նախօրեին Ուսանողական խաղերի փոխչեմպիոն էր դարձել ծանրորդ Անդրանիկ Մանուկյանը: Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը հաղթել էր օղակների վարժությունում, իսկ թաեքվոնդիստ Սերգեյ Վարդազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am