1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դամասկոսի ցուցահանդեսում հայ դիվանագետները շարունակում են ներկայացնել հայկական արտադրանքը

Դամասկոսի ցուցահանդեսում հայ դիվանագետները շարունակում են ներկայացնել 
հայկական արտադրանքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի ցուցահանդեսում հայ դիվանագետները շարունակում են ներկայացնել հայկական արտադրանքը, ներդրումային քաղաքականությունը, չնայած օգոստոսի 21-ին ցուցահանդեսի տարածքում տեղի ունեցած հրթիռակոծությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սիրիայում Հայաստանի դեսպանության Twitter-ի պաշտոնական էջը:

Օգոստոսի 21-ին Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության հետևանքով հայ դիվանագետներ չեն տուժել:  Օգոստոսի 20-ին Դամասկոսում բացված միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 43 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելառուսի և այլ երկրների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում էր Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայ-սիրիական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։

Վեց մարդ է մահացել ցուցահանդեսային գոտու հրթիռակոծությունից:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]