Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքմենստանի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով

Թուրքմենստանի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն օգոստոսի 24-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով եւ հանդիպել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,  ողջունելով բարձրաստիճան հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ընդգծել է այս այցի կարեւորությունը հատկապես Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցը կխթանի հայ-թուրքմենական հարաբերությունները բոլոր ոլորտներում:

 Արա Բաբլոյանը, կարեւորելով միջխորհրդարանական շփումների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքմենստանի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջեւ առկա փոխգործակցությանը եւ կապերի առավել ակտվացմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային կառույցներում բազմիցս աջակցել է բարեկամ Թուրքմենստանի նախաձեռնությունները եւ ակնկալում է հավասարակշռված վերաբերմունք իր համար սկզբունքային հարցերի շուրջ: Արա Բաբլոյանը հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերն սերտացնելու նպատակով Թուրքմենստանի խորհրդարանի նախագահին հրավիրել է Հայաստան: Անդրադառնալով երկու երկրների միջեւ բազմակողմանի կապերի զարգացմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեծ են համագործակցության հնարավորություններն առեւտրատնտեսական ոլորտում, զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ առողջապահության բնագավառներում: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունների առկա մակարդակը եւ կարեւորել միջխորհրդարանական կապերի զարգացումը երկուերկրների միջեւ: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը տարբեր բնագավառներում եւ փաստել, որ առաջիկայում Թուրքմենստանը եւ Հայաստանը նախատեսում են լայնածավալ ծրագրերի համատեղ իրականացում: Թուքմենստանի նախագահը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել իր երկրի խորհրդարանի ղեկավարի ողջույնները եւ Թուրքմենստան այցելելու հրավերը: Հանդիպման ավարտին Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]