1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

WikiLeaks-ը ԿՀՎ-ի փաստաթղթեր Է հրապարակել ԱՄՆ-ի մյուս հատուկ ծառայությունների լրտեսման մասին

WikiLeaks-ը ԿՀՎ-ի փաստաթղթեր Է հրապարակել ԱՄՆ-ի մյուս հատուկ ծառայությունների լրտեսման մասին
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks կայքը հրապարակել Է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նոր խմբաքանակի գաղտնի փաստաթղթեր, որոնք բովանդակում են ExpressLane նախագծի մանրամասները, որը նախատեսված Է Միացյալ Նահանգների մյուս հատուկ ծառայությունների ակտիվության լրտեսման համար՝ կենսաչափական տվյալների հավաքման ծրագրի միջոցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթերի սույն փաթեթը մտնում Է Vault 7 հրապարակումների շարքի մեջ: ԿՀՎ-ի հսկողության տակ հայտնված գերատեսչությունների թվում են Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ), ներքին գործերի նախարարությունը եւ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ):

ԿՀՎ-ի օպերատիվ տեխնիկայի բաժինն ամբողջ աշխարհում գործընկեր գերատեսչություններին տրամադրում Է կենսաչափական տվյալների հավաքման համակարգից օգտվելու հնարավորություն: Ծրագրում ներսարված համակարգը ԿՀՎ-ին թույլ Է տալիս տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենալ այդ ծառայությունների այլ պահոցներից՝ առանց նրանց գիտության: Տվյալների հավաքման գործընթացը քողարկված Է ԿՀՎ-ի ծրագրի նորացման ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]