1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ցույց տվեց մադրիդյան սկզբունքների սնանկությունը. քաղաքագետը Հոգլանդի հայտարարության մասին

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ցույց տվեց մադրիդյան սկզբունքների սնանկությունը. 
քաղաքագետը Հոգլանդի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության և հրապարակած կետերի մեջ որևէ նորություն չկա։ Այդ կետերն արդեն հրապարակվել էին մի քանի տարի առաջ, և դրանք արդեն չկան բանակցային սեղանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ֆոնին շատ հետաքրքիր էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը: Սրանք այն կետերն են, որոնք արդեն չկան բանակցային սեղանին, քանի որ 2016 թվականին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ցույց տվեց մադրիդյան սկզբունքների սնանկությունը: Ապացուցվեց, որ մի փաստաթուղթ, որը գրեթե երկու տասնամյակ քննարկվել է տարբեր մակարդակներով, վերջին հաշվով հանգեցրեց Ադրբեջանի կողմից հարցն հօգուտ իրեն ռազմական ճանապարհով լուծելու փորձին»,- նշեց քաղաքագետը։ 

Նա հիշեցրեց, որ վաղուց արդեն մադրիդյան սկզբունքների մասին խոսում են անցյալ ժամանակով, և դրա ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որը հրաժարվում է միջնորդների առաջարկած մադրիդյան սկզբունքներից ։ «Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը լուրջ վերանայման կարիք ունի, այն չի արտահայտում 2014 թվականի ամռանից մինչ օրս ընթացող իրադարձությունների տրամաբանությունը։ Հետագայում այդ տեսքով այն չի կարող լինել բանակցային փաստաթուղթ։ Կարծում եմ՝ այդ հարցը բարձրացնելով մեկ այլ խնդիր էր փորձում լուծել. ցանկանում էր ցույց տալ, որ ստատուս քվոն և ստեղծված «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակն իրենց համար ձեռնտու է։ ԱՄՆ-ը փորձում է ցույց տալ, որ իրենք շարունակում են մնալ այդ իրավիճակի պահպանման կողմնակիցը։ Պարզ է, որ ԱՄՆ-ը դեռ լուծումներ չունի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Սա կարելի է նաև հասկանալ, որովհետև նախագահի նոր վարչակազմ է, որն իր համար ավելի կարևոր մարտահրավերների առջև է կանգնած՝ արտաքին տարածաշրջանում, Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում և այլն։ Հնարավոր է, որ փորձում են դեռևս կոնսերվացնել իրավիճակը, այսինքն՝ օրակարգ բերել մի փաստաթուղթ, որի անարդյունավետությունը բոլորս տեսել ենք»,- ասաց քաղաքագետը։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում հանդիպման ընթացքում  ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, որոնք դեռևս 2014 թվականին հնչեցրել էր ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Հոգլանդի խոսքով կետերում ներկայացված է միջազգային միջնորդների ընդհանուր քաղաքականությունը և որ կետերը հիմնված են մադրիդյան սկզբունքների վրա։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]