Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը ենթակա չէ վերանորոգման. նախարար

Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը ենթակա չէ վերանորոգման. նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը ենթակա չէ վերանորոգման, պետք է նորը կառուցվի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

«Այդ նույն հարցը, երևի, 7-րդ անգամ եք տալիս։ Ամեն ինչ իր հունով գնում է: Դուք երբեւէ տեսե՞լ եք այդ դահլիճը, դա մեկ տարվա մեջ վերանորոգվող դահլի՞ճ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դիմելով լրագրողներին՝ ասաց նախարարը: Միաժամանակ, նա նշեց, որ այդ դահլիճը ենթակա չէ վերանորոգման, պետք է նորը կառուցվի. «Որևէ մեկը չի կարող վստահություն հայտնել, որ այդ կառույցը կարող է տեխնիկապես դիմանալ»։ Ռոստոմյանի խոսքով, Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հարցը կարգավորելու է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ թե երբ՝ նախարարը չնշեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]