Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ է արել ակտիվորեն գրանցվել ընտրություններին մասնակցելու համար

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ է արել 
ակտիվորեն գրանցվել ընտրություններին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանը, պատրիարքի և հոգաբարձուների խորհրդի ընտրությունների հետ կապված, դիմել է հայ համայնքի ներկայացուցիչներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում:

«Ինչպես հայտնի է, պատրիարքի և հոգաբարձուների խորհրդի ընտրություններին քվեարկող ընտրողների ցուցակը արդեն երկար ժամանակ է, ցավոք, չի թարմացվել»,- ասված է հայտարարության մեջ:

Պատրիարքարանը նշել է, որ միայն ցուցակների թարմացմամբ հնարավոր կլինի անցկացնել առողջ ընտրություններ  և ապահովել ընտրողների մասնակցության բարձր  մակարդակ:

«Այս փուլում, երբ պատրաստվում ենք 85-րդ պատրիարքական ընտրություններին, խնդրում ենք հանուն մեր հասարակության և հայ եկեղեցու ապագայի անձնագրերով ներկայանալ ձեր թաղամասերի եկեղեցիներ և գրանցվել ընտրելու համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am