Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրք հատուկջոկատայինները «ծպտյալ» հայերի դեմ ուղղված արշավ են սկսել. «Ակոս»

Թուրք հատուկջոկատայինները «ծպտյալ» հայերի դեմ ուղղված արշավ են սկսել. 
«Ակոս»

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Հազզո գյուղի 76-ամյա բնակչուհին պատմել է, որ թուրք հատուկջոկատայինները, կասկածելով հայ լինելու մեջ, իրեն ճնշումների են ենթարկել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

Քրդական Հազզո գյուղի բնակչուհի Սանիյե Էքթինն իր թոռնուհուն պատմել է, որ իրենց տուն են այցելել քաղաքացիական հագուստով թուրք հատուկջոկատայիններ և հայերեն խոսել:

Նրանք քուրդ կնոջ տանը «Աստվածաշունչ» տեսնելով՝ հայերեն ասել են. «Եթե հայ ես, քողարկվելու կարիք չկա, անկեղծ ասա մեզ»:

Դիարբեքիրի Հազզո գյուղում բնակվում են հիմնականում քրդեր, ովքեր աջակցում են քրդերի անկախության համար պայքարող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ), և այդ պատճառով գյուղը մշտապես թուրք հատուջոկատայինների հսկողության տակ է:

«Ակոս»-ի հետ զրուցել է Սանիյե Էքթինի թոռնուհի Ջեյլան Աքչան, ով պատմել է, որ իր տատիկը քուրդ մահմեդական է և երիտասարդ ժամանակ մասնակցել է քրդական շարժումներին:

Թուրք ոստիկանների մոտ հիմնականում կասկած է առաջացրել տան գրադարանում «Աստվածաշնչի» առկայությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]