Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում արձագանքել Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի խաղաղ բնակչության սպանությանը

Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում արձագանքել Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի խաղաղ 
բնակչության սպանությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին ՄԱԿ-ի ազդեցիկ երկրներին կոչ է անում արագ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Սաուդյան վարչակարգի կողմից իրականացվող գրոհներին և խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Tasnim News Agency-ն:

Բացի այդ, Քասեմին խստորեն դատապարտում է նաև Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդուժի կողմից իրականացված և տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հրթիռակոծությունը:

Նախօրեին հաղորդվել էր, որ Եմենի մայրաքաղաք Սանայի Արհաբ հյուրանոցի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիոն ուժերի հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 48 մարդ՝ ներառյալ տասնյակ խաղաղ բնակիչներ, իսկ շատերը՝ վիրավորվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]