Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առողջապահության ոլորտում ներդրվում է էլեկտրոնային համակարգ

Առողջապահության ոլորտում ներդրվում է էլեկտրոնային համակարգ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը դյուրացնում է փաստաթղթաշրջանառությունը բժշկական սպասարկման ժամանակ։ Այդ նպատակով գործադիրը հավանություն տվեց 2002 թվականի հունիսի 29-ին կառավարության՝ «Դեղորայքի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնություն ցուցաբերելու և կազմակերպությունների կամ մասնավոր ձեռներեցների կողմից սպասարկման ընթացքում լիցենզավորման կամ լիցենզիայի ձևերի հաստատման կարգի մասին» որոշման մեջ լրացումներ սահմանելու նախագծին։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ ներկայում բժշկական հաստատություններում թղթե տարբերակով մի շարք տվյալներ են լրացնում՝ լիզենզավորված մարմնի կողմից հաստատված բժշկական սպասարկում կամ օգնություն ցուցաբերելու պարագայում։ «Նախագծի հիմնական խնդիրն է սահմանել էլեկտրոնային առողջապահական համակարգ ներդնելու դրույթները՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության ու սպասարկման լիցենզավորման կարգով՝ բժշկական օգնության ու ծառայությունների ավելի արագ ու հեշտ միջոց ապահովելով։ Նախագծի նպատակն է Հայաստանում բժշկական օգնության կամ սպասարկման ժամանակ դյուրացնել փաստաթղթերի շրջանառությունը եւ Հայաստանի կազմակերպություններում ապահովել աստիճանաբար էլեկտրոնային համակարգի ներդնումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ալթունյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե երբ է գործընթացը սկսվելու, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ այն մեկնարկելու է առաջիկա հունվարին։ «Դա շատ կարևոր գործ է»,- ընդգծեց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]