Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հրշեջներին հաջողվել Է մեկուսացնել կրակը Բորժոմի անտառում

Հրշեջներին հաջողվել Է մեկուսացնել կրակը Բորժոմի անտառում
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջներին հաջողվել Է մեկուսացնել կրակը Բորժոմի անտառում, սակայն պահպանվում են առանձին օջախներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Imedi հեռուստաընկերությունը: Դաբա գյուղի մերձակա անտառում հրդեհն սկսվել Է օգոստոսի 20-ին: Վաղ առավոտից ավիացիան վերստին ձեռնամուխ Է եղել հրդեհաշիջմանը: Իրադրությունը բարդացնում են լեռնային ռելիեֆը, քամին եւ չոր եղանակը: Նախնական տվյալներով՝ այրվել Է տասնյակ հեկտար եզակի անտառ:

Ինչպես հայտնել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի վայրում աշխատում են հայ հրշեջ-փրկարարները: Այստեղ են ուղարկվել չորս մարտական հաշվարկ: Մնացած չորս մարտական հաշվարկների անհրաժեշտությունն այս պահին չի զգացվում:

«Կան բազմաթիվ օջախներ, որոնք այսօրվա ընթացքում եւ գուցե նաեւ վաղը, հարկավոր Է մշակել ջրով: Բայց ներկա պահին կրակի օջախներ ոչ մի տեղ չկան»,-հայտարարել Է Բակուրիանիի բնապահպանության դեպարտամենտի ղեկավար Թամազ Գանցեմլիձեն:

Ինչպես նշում են հրշեջներն ու մասնագետները, մերձակա բնակավայրեր կրակի տարածման վտանգ չկա:

Տեղում շարունակում են աշխատել 400 հրշեջ-փրկարարներ, հարյուր անտառապահներ եւ ՆԳ նախարարության հատուկ առաջադրանքների դեպարտամենտի 500 աշխատակիցներ: Հրդեհի Էպիկենտրոնը 11 կիլոմետր Է հեռու Բորժոմի առողջարանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]