Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հատուկ վերելակներով կահավորված ավտոբուսները կշահագործվեն հհ. 14, 20, 22 եւ 28 երթուղիներում

Հատուկ վերելակներով կահավորված ավտոբուսները կշահագործվեն հհ. 14, 20, 22 եւ 28 
երթուղիներում

 ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ից հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար վերելակներով կահավորված «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Հիգեր» մակնիշի թվով 17 ավտոբուսները շահագործվելու են ներքաղաքային հասարակական տրանսպորտի հետևյալ 4 երթուղիներում՝ հհ. 14, 20, 22 և 28:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս երթուղիների ընտրությունը համաձայնեցված է հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ՝ հաշվի առնվելով նրանց առաջարկները: Ըստ այդմ, համար 14 երթուղում հարմարեցված կլինեն թվով 3, համար 20-ում՝ 2, համար 22 և 28 երթուղիներում 6-ական ավտոբուս: Ըստ այդմ, նշված երթուղիներից 22-ում և 28-ում վերելակով կահավորված կլինի յուրաքանչյուր երկրորդ ավտոբուսը, որի արդյունքում տվյալ երթուղով հարմարեցված ավտոբուսները կանցնեն 25-30 րոպե միջակայքով, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա հենաշարժողական խնդիրներ ունեցող և սայլակներով տեղափոխվող քաղաքացիներին երկար չսպասել: Հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով կահավորված ավտոբուսների երթուղիների փոփոխության արդյունքում գրեթե բոլոր վարչական շրջաններից կենտրոն տեղափոխվելու և հակառակ ուղղությամբ վերադառնալու հնարավորություն կստեղծվի, կապահովվի նաև կապը ուսումնական հաստատությունների հետ։ Համար 14 երթուղին կգործի Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն ուղղությամբ՝ հասնելով Շենգավիթ վարչական շրջան, համար 20 երթուղին Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան, համար 22 երթուղին Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով կհասնի Էրեբունի, համար 28 երթուղին Նոր Նորքից  Զեյթունով կհասնի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ նաև «Գրացիա» Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն:

Ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև ծանուցման կարգով փակցված են տվյալ երթուղիների երթակարգավարական ծառայության հեռախոսահամարները (011.674428, 011.674460)՝ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին տեղեկություն ստանալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]