1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ հրշեջ-փրկարարները առավոտից վերսկսել են հրդեհաշիջումը Վրաստանում

Հայ հրշեջ-փրկարարները առավոտից վերսկսել են հրդեհաշիջումը Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  հրշեջ-փրկարարները օգոստոսի 24-ին՝ ժամը 06.30-ին, վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները Բորժոմի անտառում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի վայր են ուղևորվել 4 մարտական հաշվարկ: Մնացած 4 մարտական հաշվարկների անհրաժեշտությունն այս պահին դեպքի վայրում չի զգացվում:

Փրկարար ծառայության անձնակազմը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ-շտաբ) տեղակայված է հրդեհի օջախներին մոտակա՝ Ծաղվերի բնակավայրի մոտ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]