Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկյան օդուժը կհամալրեն շուրջ հազար թեւավոր միջուկային հրթիռներ

Ամերիկյան օդուժը կհամալրեն շուրջ հազար թեւավոր միջուկային հրթիռներ
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Lockheed Martin եւ Raytheon կորպորացիաների հետ կնքել են ամերիկյան ռազմավարական զինանոցի համար նոր միջուկային թեւավոր հրթիռի մշակման պարտավորագրեր: Օգոստոսի 24-ին այս մասին հաղորդել Է Reuters-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Յուրաքանչյուր համաձայնագրի արժեքը կազմում Է 900 միլիոն դոլար: Չորսուկես տարում երկու ընկերությունները պետք Է առանձին-առանձին մշակեն թեւավոր հրթիռի նախատիպ հեռահար շառավղով ռմբակոծիչների համար: Այնուհետեւ զինվորականները կընտրեն իրենց համար առավել համապատասխան տարբերակը:

Պլանավորվում Է գնել շուրջ հազար թեւավոր հրթիռ, ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում Է 10 միլիարդ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]