1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիացիների մեծամասնությունը կարծում Է, որ Մակրոնը կարող Է բարելավել երկրի իրադրությունը

Ֆրանսիացիների մեծամասնությունը կարծում Է, որ Մակրոնը կարող Է բարելավել երկրի 
իրադրությունը
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացիների մոտ 60 տոկոսն այն կարծիքին Է, որ Էմանուել Մակրոնն իր հնգամյա նախագահական ժամկետի ընթացքում կարող Է բարելավել երկրի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է սոցիալական հետազոտությունների Elabe ինստիտուտի հաղորդագրության մեջ, որը հղում Է արել իշխանության ղեկին Մակրոնի գտնվելու առաջին հարյուր օրվա արդյունքների շուրջ BFM TV-հեռուստաալիքի համար անցկացված հարցման տվյալներին:

Մինչդեռ ֆրանսիացիների կեսը գտնում Է, որ դեռեւս վաղ Է գնահատական տալ նախագահի պաշտոնում Մակրոնի գործունեությանը: Հետազոտությունը նաեւ ցույց Է տվել, որ հարցվածների մոտավորապես մեկ երրորդը հիասթափված Է Ֆրանսիայի ղեկավարի առաջին քայլերից: Ընդսմին, Elabe-ի տվյալների համաձայն, ֆրանսիացիների 73 տոկոսը նշում Է նախագահի աշխատանքի եռանդուն ոճը:

Հարցումը օգոստոսի 22-23-ին անցկվացվել Է Համացանցի միջոցով: Դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի ավելի քան հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]