Մահացել Է Սուդանում ՌԴ-ի դեսպանը
09:57, 24 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 23-ին Խարտումում վախճանվել Է Սուդանում Ռուսաստանի դեսպան Միրգայաս Շիրինսկին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտում:
«Վշտով լի հայտնում ենք, որ օգոստոսի 23-ին Խարտումում վախճանվել Է Սուդանում Ռուսաստանի դեսպան Միրգայաս Շիրինսկին»,- ասել են դիվանագիտական գերատեսչությունում:
Սուդանում ՌԴ-ի դեսպանության մամուլի քարտուղար Սերգեյ Կոնյաշինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել Է, որ դեսպանին գտել են «սրտի սուր նոպայի նշաններով»: «Կանչվել են բժիշկներ, սակայն նրան փրկել չի հաջողվել»,- հավելել Է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում