Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Աշտարակում և Պռոշյանում հայտնաբերված օձերին

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Աշտարակում և Պռոշյանում 
հայտնաբերված օձերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 23-ին, ժամը 09:32-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկի խոհանոցում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան խոհանոցից բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օգոստոսի 23-ին, ժամը 08:55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գայի փողոցի տներից մեկի անասնագոմում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]