1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել ՀՀ ոստիկանություն

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել ՀՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 12.00-ին, 1985 թ. ծնված Սարգիս Թ.-ն կամավոր ներկայացրել է «ՌԿԳ-ԶԵՄ. ՏԳ-45» տեսակի հակատանկային և «Ֆ-1» տեսակի ձեռքի 4 նռնակ առանց պայթուցիչի, 5.45մմ տրամաչափի 120 փամփուշտ, «ՈՒԶՌԳՄ» տեսակի 4 պայթուցիչ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ենթակա բաժինների և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, բնակչության շրջանում բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 16.00-ին, 1990 թ. ծնված Արամ Թ.-ն կամավոր հանձնել է «Իժ» տիպի, 16 տրամաչափի, ողորկափող, մեկփողանի, որսորդական հրացան, «Ջ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 3, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 10 և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 31 փամփուշտ:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ենթակա բաժինների և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 17.25-ին, 1985 թ. ծնված Արամ Թ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի, 7.62 մմ տրամաչափի, ակոսափող հրացան:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ենթակա բաժինների և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում բնակչության շրջանում բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 18.00-ին, 1968 թ. ծնված Տիգրան Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ՝ 5.6 մմ տրամաչափի, 5.6 մմ տրամաչափի 4, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 4 փամփուշտ:

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 12.00-ին, 1984 թ. ծնված Կամո Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18Ե» տիպի, մեկփողանի, որսորդական ողորկափող հրացան»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]