Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանին հայրենի քաղաքում դիմավորեցինն մեծ տոնակատարությամբ

Արթուր Ալեքսանյանին հայրենի քաղաքում դիմավորեցինն մեծ տոնակատարությամբ

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմիական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին հայրենի քաղաքում մեծ տոնակատարությամբ դիմավորեցին: Ուրախ երգերով, դհոլ-զուռնայով ու փողային նվագախմբի կատարումներով: Հրապարակի կարգուկանոնը հսկող ոստիկանները դժվարությամբ էին կարողանում երկրպագուներին հեռացնել Արթուրից ու ճանապարհ բացել: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ավելի քան անկեղծ էր:

«Մարդ ասում է՝ մի քիչ իրեն տեսած պահի, բայց չի ստացվում, էմոցիաները խեղդում են: Հիշում եմ, երբ փոքր էի, նայում էի մեր մարզիկների հաղթանակները՝ Յուրի Վարդանյան, Յուրի Սարգսյան, Օգսեն Միրզոյան, մեջս մի բան էր եռում: Ինչու են մեր հայերը հաղթում, բայց հայկական դրոշ չի բարձրացվում, ու այսօր շատ սիմվոլիկ օր է. 27 տարի առաջ այս օրը Հայաստանը հռչակեց իր անկախությունը: Խոնարհվում եմ այն բոլոր մարզիկների ու մարզիչների առջև, ովքեր տարբեր երկրներում բարձրացնում են հայոց եռագույնը»,-նշեց մարզպետը՝ Արթուրին մաղթելով նորանոր հաղթանակներ և առաջիկա օլիմպիական ոսկին. «Վստահ եմ՝ սա վերջը չէ և 2020 թվականի օլիմպիադան կլինի հերթականը»:

Նոր հաղթանակ, բայց նաև անձնական երջանկություն մաղթեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ կարևորելով, այն փաստը, որ շատերը Գյումրու մասին իմացան հենց Արթուրի շնորհիվ: «Ես ձեզանով եմ ուժեղ»,-նշեց Արթուրը՝ շնորհակալություն հայտնելով գյումրեցիներին՝ իր կողքին լինելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]