Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ի և ՌԴ միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են. Պուտին

ՀՀ-ի և ՌԴ միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, նախագահները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցեր, ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները:

Ողջունելով ՀՀ Նախագահին՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ այս տարի երկու երկրները նշում են լավ տարեդարձներ համագործակցության շրջանակներում. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, իսկ մի քանի օրից՝ օգոստոսի 29-ին, նշվելու է բարեկամության և ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի 20-ամյակը:

«Այս ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվեցին: Մեզ մոտ առկա է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, կա երկկողմ համագործակցություն և՛ տնտեսության, և՛ անվտանգության, ռազմական ոլորտում: Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել և զրուցել այս բոլոր հարցերի համալիրի շուրջ»,- ասել է ՌԴ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]