Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ու Վրաստանի GHN լրատվական գործակալությունը շարունակում են համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը

«Արմենպրես»-ն ու Վրաստանի GHN լրատվական գործակալությունը շարունակում են 
համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը և Վրաստանի GHN լրատվական գործակալությունը շարունակում են համագործակցության շրջանակներն ընդլայնելուն ուղղված քայլերը: Օգոստոսի 23-ին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը Երևանում ընդունել է GHN լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Թեյմուրազ Չումբուրիձեին:

Լրատվական գործակալությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը, նախանշել համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, անդրադարձ կատարել նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին և առաջիկա անելիքներին:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը կարևորել է երկու հարևան երկրների լրատվական գործակալությունների համագործակցությունը և ընդգծել, որ դրա շնորհիվ երկու երկրների հասարակությունները միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն են ստանում: Նա ընդգծել է, որ «Արմենպրես»-ը և GHN-ը շարունակում են ակտիվացնել տնտեսական, զբոսաշրջության ոլորտի լուսաբանման գործընթացը, անդրադարձը մշակութային միջոցառումներին, իրականացնում են տեղեկատվության փոխանակում երկու երկրներում կայանալիք կարևոր միջոցառումների վերաբերյալ: «Հանդիպումները հնարավորություն են քննարկելու արդի լրատվական դաշտում առկա միտումները, նաև՝ թե ինչ ուղղությամբ ենք շարժվում: Դրանք առիթ են նոր գաղափարներ գեներացնելու»,-նշել է Անանյանը:

GHN լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Թեյմուրազ Չումբուրիձեի խոսքով՝ երկու գործակալությունները կարող են համատեղ աշխատել տարբեր ոլորտներում, իրականացնել տեղեկատվության փոխանակում, փորձի փոխանակում, ինչն ավելի կբարելավի աշխատանքի որակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]