Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրացի գործարարները միավորվում են՝ փրկելու Բորժոմի անտառը

Վրացի գործարարները միավորվում են՝ փրկելու Բորժոմի անտառը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական երկու խոշոր բանկեր՝ «Վրաստանի բանկը» եւ TBC Bank-ը, ինչպես նաեւ «Բորժոմի» հանքային ջրի շշալցնող ընկերությունը պատրաստվում են վերականգնել Բորժոմ-Խարագուլի (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) անտառի այրված մասը: Նախնական տվյալների համաձայն, այրվել Է մոտավորապես 12 հեկտար եզակի անտառ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բորժոմում անձնազոհ պայքար Է ընթանում տարերքի դեմ: Այրվում Է բացառիկ մի անտառ: Ելնելով ստեղծված իրադրությունից՝ TBC Group-ը՝ «Բորժոմի» ընկերության հետ միասին, որոշում են ընդունել ստանձնել տասը հեկտար այրված անտառի ամբողջական վերականգնման պարտավորությունը: Ես ցանկանում եմ հորդորել բոլոր գործարարներին, ընկերություններին, ովքեր ցանկություն ունեն, միանալ այս նախաձեռնությանը, որպեսզի բոլորս միասին վերականգնենք եզակի բնությունը, որն այսօր մեզնից խլում Է տարերքը»,-ասել Է TBC Bank-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն՝ հանդես գալով Imedi հեռուստաընկերության եթերում:
«Վրաստանի բանկը» պատրաստ Է 1 մլն լարի (ավելի քան 418 հազար դոլար) հատկացնել այրված անտառի վերականգնման համար:
Հայտնի Է դարձել, որ այրված անտառի վերականգնման արշավին կմիանա նաեւ Coca-Cola Bottlers Georgia ընկերությունը, որի սեփականատերը վրացի հայտնի գործարար Թեմուր Չկոնիան Է, հաղորդել ղ Sputnik-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]