Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարտին Սկորսեզեն հանդես կգա որպես Ջոքերի մասին ֆիլմի պրոդյուսեր

Մարտին Սկորսեզեն հանդես կգա որպես Ջոքերի մասին ֆիլմի պրոդյուսեր
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner Bros կինոստուդիան սկսել Է Բեթմենի մասին կինոպատումի սփին-օֆֆի արտադրությունը՝ նվիրված հերոսի անտագոնիստ Ջոքերին: Կինոնարի պրոդյուսեր հանդես կգա Մարտին Սկորսեզեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Deadline-ը:

Ռեժիսոր Է նշանակված Թոդ Ֆիլիպսը, որը նկարահանել Է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տղաների նախահարսանեկան խնջույք Վեգասում», «Սրիկաների դպրոցը» եւ «Հրացանափողերով տղաները»: Սփին-օֆֆ-ը կպատմի Ջոքերի երիտասարդրության մասին: Դերասանի անունը, որը կխաղա գլխավոր գործող անձի դերը, չեն հայտնում: Ջոքերը չարագույժ ծաղրածու Է DC Comics-ի տիզերքից: Բեթմենի մասին կինոնկարներում անտագոնիստի դերը կատարել են դերասաններ Սեսար Ռոմերոն, Ջեք Նիկոլսոնը եւ Հիթ Լեջերը: Ջոքերը նաեւ հայտնվել Է «Ինքնասպանների ջոկատը» կինոժապավենում. այնտեղ նրա դերը խաղացել Է Ջարեդ Լետոն: Ֆիլմի վարձույթ դուրս գալուց հետո դերասանը հայտարարել Է, թե հարկավոր Է անտագոնիստին առաձին կինոնկար նվիրել: Նույն նախաձեռնությամբ հանդես Է եկել «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի ռեժիսոր Դեւիդ Էյերը:

Մարտին Սկորսեզեն նկարահանել Է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ուրացողները», «Հիանալի տղաները», «Տաքսիստը» եւ «Անիծյալների կղզին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]