Ռուսաստանը և Թուրքիան կնքել են 820 մլն դոլարի տնտեսական համագործակցության պայմանագիր
14:44, 23 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և Թուրքիան Իզմիրում անցկացված ցուցահանդես-վաճառքին զուգահեռ կնքել են 820 մլն դոլարի տնտեսական համագործակցության պայմանագիր:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ռուս-թուրքական պատվիրակությունների միջև օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակաշրջանում տեղի է ունեցել MatchMaking ֆորմատով 196 հանդիպում:
Իզմիրում կայացած ցուցահանդես-վաճառքին մասնակցել են 45 ընկերություններ էներգետիկայի, նավթի արդյունահանման, գյուղարդյունաբերության, սննդամթերքի, զբոսաշրջության, շինարարության և այլ տնտեսական ոլորտներից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում