Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայտարարվել Է բոլոր ժամանակների լավագույն կատակերգական ֆիլմը

Հայտարարվել Է բոլոր ժամանակների լավագույն կատակերգական ֆիլմը
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիլլի Ուայդերի «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմը համարվել Է բոլոր ժամանակների լավագույն կատակերգությունն ըստ քննադատների վարկածի, որոնք մասնակցել են «BBC» հրատարակության կազմակերպած հարցմանը: 200 կինոժապավեններից բաղկացած ամբողջական ցուցակը հրապարակված Է պորտալի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

1959 թվականի կինոնկարում նկարահանվել են Մերիլին Մոնրոն, Թոնի Քյորտիսը եւ Ջեկ Լեմոնը: Դրանում պատմվում Է երաժիշտների մասին, որոնք աղջիկներ են ձեւանում՝ թաքնվելով գանգստերներից:

Երկրորդ տեղում Է Սթենլի Կուբրիկի «Դոկտոր Սթրեյնջլավը կամ Ինչպես ես սովորեցի չհուզվել եւ սիրեցի ատոմային ռումբը»: Երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Վուդի Ալենի «Էննի Հոլ» ֆիլմը:

Առաջին տասնյակ են մտել նաեւ «Արջամկան օրը», «Բադի ապուր», «Բրայանի վարքն ըստ Մոնտի Փաթոնի», «Աերոպլան», «Զվարճությունների ժամանակը», «Սա Spinal Tap-ն Է» եւ «Գեներալ» ֆիլմերը:

Վարկանիշը կազմելիս հրատարակության հարցմանը մասնակցել են 253 կինոքննադատներ 52 երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]