Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հրշեջներին չի հաջողվում մարել Բորժոմի կիրճում մոլեգնող հրդեհը

Հրշեջներին չի հաջողվում մարել Բորժոմի կիրճում մոլեգնող հրդեհը
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած գիշերվա ընթացքում Վրաստանում հրշեջներին հաջողվել Է մարել հրդեհը Գորիի շրջանում, որը բռնկել Էր լույս օգոստոսի 23-ի ուշ գիշերին, իսկ ահա Բորժոմի կիրճում մոլեգնող հրդեհը չի հաջողվում վերացնել օգոստոսի 20-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բորժոմի կիրճում հրդեհի հիմնկան օջախները մեկուսացված են, սակայն կրակի դեմ պայքարը շարունակվում Է: Առավոտից հրդեհաշիջմանը մասնակցում են վեց ուղղաթիռներ եւ մեկ ինքնաթիռ:

Մինչդեռ Վրաստանի տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Զուրաբ Ալավիձեն հայտարարել Է, որ, նույնիսկ չնայած ավիացիայի ներգրավմանը, չի սպասվում, որ հրդեհը կհաջողվի մարել առաջիկա օրերին: «Ողջ գիշերը հրդեհի մեկուսացման աշխատանքներ Էին տարվում: Մեր գլխավոր խնդիրն Էր՝ թույլ չտալ կրակի տարածումը դեպի բնակավայրեր: Այդ առաջադրանքը կատարված Է: Այժմ իրադրությունը բսարելավել Է նախորդ գիշերվա համեմատությամբ, բայց ես չեմ կարող ասել, որ մենք կկարողանանք հրդեհը մարել առաջիկա մեկ-երկու օրում, քանի որ կրակի ճարակ Է դարձել մեծ տարածք»,-ասել Է Ալավիձեն՝ Հանրային հեռարձակողի Առաջին ալիքի եթերում:

Նա նշել Է, որ հրդեհաշիջմանը, բացի Թուրքիայի, Ադրբեջանի եւ Բելառուսի ավիացիայից, հատուկ տեխնիկա եւ մի քանի տասնյակ հրշեջներ են ներգրավվել Հայաստանից ու Ադրբեջանից:

Վրաստանի խորհրդարանն օգոստոսի 23-ին պատրաստվում Է գումարել արտահերթ նիստ՝ քվեարկելու հրդեհաշիջմանը զինվորականներին ներգրավելու մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրամանագրի շուրջ: Ինչպես հայտարարել Է նախագահական վարչակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, զինվորականներն զբաղվելու են Գորիի շրջանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքների վերացմամբ, սակայն եթե հարկ լինի, նրանք կմասնակցեն հրդեհի մարմանը Բորժոմի կիրճում: Սպասվում Է, որ առաջիկա ժամերին հրդեհի գոտի կայցելի Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին, որն իրադրությանը կծանոթանա տեղում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]