Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը` Ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր
10:37, 23 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերի մարմնամարզության օղակների եզրափակիչում Թովմասյանը հավաքեց 15.025 միավոր:
Հայ մարմնամարզիկին 14.958 միավորով հաջորդում է Թուրքիան ներկայացնող Իբրահիմ Չոլակը:
Օգոստոսի 23-ին Ունիվերսիադայում պայքարի մեջ կմտնի նաև Արթուր Դավթյանը` արդեն հենացատկերի վարժությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում