Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տիգրան Հարությունյանը՝ Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթող

Տիգրան Հարությունյանը՝ Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, տեղի ունեցավ Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի փակման արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 14 օր շարունակ մրցաշարի մասնակիցները պայքարում էին Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի երեք ուղեգրերի համար: Մրցաշարում հիանալի ելույթ  ունեցավ և առաջին հորիզոնականը զբաղեցրեց Տիգրան Հարությունյանը, ով մրցաշարի 3-րդ տուրից սկսած միանձնյա գլխավորում էր աղյուսակը:

 Բարձրագույն խմբի մյուս երկու ուղեգրերի համար ընթանում էր անզիջում պայքար. վերջին տուրից առաջ միանգամից 5 շախմատիստ՝ Մանուէլ Պետրոսյանը, Նորայր Թորոսյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Շահինյանը և Արամ Հակոբյանը, հնարավորություն ունեին գրավելու 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Համաձայն վիճակահանության՝ 5 թեկնածուներից չորսը  մրցում էին միմյանց դեմ. Արամ Հակոբյանը՝  Մանուէլ Պետրոսյանի, իսկ Դավիթ Շահինյանը՝ Նորայր Թորոսյանի: Վերջին տուրում Շանթ Սարգսյանի մրցակիցն էր Հովիկ Հայրապետյանը: Նյարդերի պայքարում ուժեղ գտնվեցին Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Սարգսյանը առավելության հասավ Հովիկ Հայրապետյանի նկատմամբ, իսկ Մանուէլ Պետրոսյանը դժվար պայքարում կարողացավ հասնել իրեն ձեռնտու ոչ-ոքի արդյունքի, ինչի շնորհիվ զբաղեցրեց 2-դր հորիզոնականը: Նորայր Թորոսյան– Դավիթ Շահինյան պարտիան ավարտվեց հաշտությամբ, և երկուսն էլ մնացին առանց բաղձալի ուղեգրերի. Թորոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Շահինյանը՝ 6-րդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]