1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոսկվան սկսել Է հակամիջոցներ պատրաստել ամերիկյան պատժամիջոցների դեմ

Մոսկվան սկսել Է հակամիջոցներ պատրաստել ամերիկյան պատժամիջոցների դեմ
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ձեռնամուխ Է եղել օգոստոսի 22-ին սահմանված ամերիկյան պատժամիջոցների դեմ պատասխան միջոցների նախապատրաստմանը, ինչի մասին հայտնել Է ՌԴ-ի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռյաբկովը հիշեցրել Է, որ Ռուսաստանի դեմ բոլոր նոր պատժամիջոցները սահմանվում են նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի աշխատանքի ժամանակներից եւ չեն դադարում մինչ օրս: Նա հույս Է հայտնել, որ ամերիկյան կողմը կգիտակցի «պատժամիջոցային պարույրի ձգման» անհեռանկարայնությունը:

Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն անհատական սահմանափակումներ Է կիրառել Ռուսաստանի չորս քաղաքացիների դեմ ԿԺԴՀ-ի հետ առեւտրական պարտավորագրերի պատճառով: Նրանց թվում են՝ Ռուբեն Կիրակոսյանը, Միխայիլ Պիսկլինը, Անդրեյ Սերբինը եւ Իրինա Խուիշը:

Պատժամիջոցները նաեւ վերաբերել են Ռուսաստանի «Գեֆեստ-Մ» ֆիրմային: Հյուսիսային Կորեայի հետ կապերի պատճառով պատժամիջոցների ցուցակում հայտնվել են ընդամենը վեց մարդ եւ մի քանի ընկերություններ Չինաստանից, Սինգապուրից եւ Նամիբիայից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]