1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերմանիայի Ցուխաու քաղաքում հայկական թոնիր է բացվել

Գերմանիայի Ցուխաու քաղաքում հայկական թոնիր է բացվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ցուխաու ավանում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել հայկական թոնրի բացման արարողություն, որը կազմակերպվել էր համայնքի ղեկավար Յոն Վայներթի և հայ համայնքի ներկայացուցիչ Կարինե Ավետյանի նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,

միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Վրեժ Քարդումյանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակութային հարցերով պետքարտուղար դոկտոր Գուննար Շելենբերգերը, Ցուխաու համայնքի ղեկավար Յոն Վայներթը, Բունդեսթագի պատգամավոր Թինո Զորգեն, Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Հանս-Յոախիմ Զոլմսը և Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան Հարություն Ճանճապանյանը:

Վրեժ Քարդումյանն իր ողջույնի խոսքում ՀՀ դեսպանության անունից շնորհավորել է հայ համայնքին թոնրի բացման կապակցությամբ` այն կարևոր քայլ համարելով հայ ժողովրդի հարուստ ավանդույթների Գերմանիայում տարածման առումով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]