Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում շահագործման հանձնվեցին սոցիալական բնակարաններ

Գյումրիում շահագործման հանձնվեցին սոցիալական բնակարաններ

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տնակներում բնակվող 11 ընտանիք արդեն քարաշեն բնակարաններում են ապրելու: Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Մովսես Խորենացի 46/1 հասցեով գտնվող շենքում շահագործման հանձնվեց 11 բնակարան, որից մեկը երեք սենյականոց, 10-ը՝ մեկ սենյականոց: Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ բնակարանների բանալիների հանձնման արարողությունը, որին ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, կարևորելով ծրագրի իրականացումը, հույս հայտնեց, որ այն կունենա իր շարունակությունը և նույն այդ շենքի ևս երկու մուտքերի վերակառուցմամբ մոտ 2 տասնյակ բնակարաններ կհանձնվեն շահագործման: Քաղաքապետն անդրադարձավ նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին՝ կոչ անելով բոլորին՝ միանալ ծրագրին: Սոցիալական բնակարանների կառուցման ծրագրի կարևորության, դրա շարունակության անհրաժեշտության մասին խոսեցին նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրանի տնօրեն Հրահատ Ստեփանյանը: Բարերար Սարգիս Սեփեջյանն էլ շնորհակալություն հայտնեց իր հայրենակիցներին օգնելու համար ընձեռված հնարավորության համար, միաժամանակ ընդգծելով, որ հայրենակիցներին օգնելը համարում է իր պարտականություններից մեկը:

Նկատի ունենալով Գյումրի համայնքին ցուցաբերված մարդասիրական վերաբերմունքը, սոցիալական բնակարանների կառուցման և անօթևանության հիմնախնդրի լուծմանն ունեցած գործուն աջակցությունն ու ներդրումը՝ բարերար Սարգիս Սեփեջյանը պարգևատրվեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]