1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի դեսպանը Մինսկի քաղաքապետին հրավիրել է հայկական մշակույթի օրվա բացմանը

Հայաստանի դեսպանը Մինսկի քաղաքապետին հրավիրել է հայկական մշակույթի օրվա բացմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն օգոստոսի 22-ին հանդիպել է Մինսկի քաղաքապետ Անդրեյ Շորեցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական վարչությունից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետը բարձր է գնահատել դեսպան Եսայանի ակտիվ գործունեությունն՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ՀՀ դեսպանության բոլոր նախաձեռնություններին: 

Դեսպան Եսայանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, Անդրեյ Շորեցին ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններն ու իրականացվող ներդրումային քաղաքականության առանցքային ուղղությունները և ներկայացրել Երևան-Մինսկ մշակութային ու տնտեսական համագործակցության զարգացման իր տեսլականը:

Օլեգ Եսայանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Երևանի հետ համագործակցության միջոցով միջազգային տնտեսական տարաբնույթ հարթակներում Մինսկի մասնակցության հնարավորություններին, այդ թվում՝ հայ գործարարների հետ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:

Անդրեյ Շորեցը դեսպան Եսայանին տեղեկացրել է ս.թ. սեպտեմբերի 9-10-ը Մինսկ քաղաքի հիմնադրման 950-ամյակի կապակցությամբ տեղի ունենալիք հանդիսավոր արարողության մասին՝ այդ միջոցառմանը հրավիրելով նաև Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը:

Դեսպան Եսայանն իր հերթին Անդրեյ Շորեցին հրավիրել է մասնակցելու ս.թ. օգոստոսի 26-ին Մինսկում տեղի ունենալիք «Ոսկե Ծիրան» խորագրով հայկական մշակութային օրվա բացմանը, որն անցկացվելու է արդեն ավանդական դարձած ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոնի շրջանակներում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]