Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախարար Մանուկյանը քննարկել է չինական ընկերության կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքները

Նախարար Մանուկյանը քննարկել է չինական ընկերության կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է Չինաստանի «Քսիան էլեկտրաինժեներական» ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր  տնօրեն Ժանգ Յամենի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրով իրականացվող «Վանաձոր-1»», ինչպես նաև «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրով՝ «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքների ընթացքին և ժամանակացույցին վերաբերող հարցեր։

«Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների գլխավոր կապալառու ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար և ընդգծել, որ կանեն հնարավորը՝ աշխատանքները ժամանակին և որակով իրականացնելու համար։

Նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ «Քսիան էլեկտրաինժեներական» ընկերությանը համարում է վստահելի գործընկեր` ընդգծելով, որ հանդիպումը ազդակ է փոխգործակցության խորացման և ամրապնդման համար: 

Ընկերության տնօրենը վստահեցրել է, որ  իրենց  համար առաջնային է որակյալ ծառայությունների մատուցումը և հույս հայտնել, որ հետագայում ևս կշարունակեն համագործակցությունը հայկական կողմի հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]