Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հոլիվուդում ընթանում են Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստական աշխատանքները

Հոլիվուդում ընթանում են Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: AFP գործակալությունը տեսանյութ է հրապարակել Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Փառքի ծառուղու» պրոդյուսեր Անա Մարտինեսը նշել է, որ Ազնավուրը հարյուրավոր երգեր է կատարել ու բազմաթիվ մրցանակներ ստացել: «Նա իր այս տարիքում մինչ օրս ելույթներ է ունենում, ինչը հրաշալի է»,- ասել է Մարտինեսը:

«Մենք՝ հայերս, անսահման հպարտանում ենք նրանով և կիսում մեր ուրախությունն աշխարհի հետ»,- ասել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Պայծառ Թոմասյանը:

Շառլ Ազնավուրը ժամանել է Լոս Անջելես՝ օգոստոսի 24-ին մասնակցելու «Փառքի ծառուղում» իր աստղի բացման պաշտոնական արարողությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]