1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կուբինկայում բացվել Է «Բանակ-2017» ռազմատեխնիկական երրորդ միջազգային համաժողովը

Կուբինկայում բացվել Է «Բանակ-2017» ռազմատեխնիկական երրորդ միջազգային 
համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը եւ Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը միասին խորհրդանշական կոճակի սեղմամբ բացել են «Բանակ-2017» երրորդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովը, որը մինչւ օգոստոսի 27-ը կշարունակվի «Պատրիոտ» զբոսայգում:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ևս օգոստոսի 22-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և մասնակցում է «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

«Համաժողովին մասնակցելու համար իրենց պատվիրակություններն են ուղարկել հարյուրից ավելի պետություններ, որոնցից քսանը գլխավորում են պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները: Եվս 15 պատվիրակություններ գլխավորում են գլխավոր շտաբների պետերը եւ պաշտպանության փոխնախարարներ: Ընդամենը համաժողովի աշխատանքին կմասնակցեն օտարերկրյա ռազմական գերատեսչությոնների 300-ից ավելի ներկայացուցիչներ»,-նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Այս տարի համաժողովի կազմակերպիչներն զգալիորեն մեծացրել են ստատիկ ցուցադրանքների, օդում, գետնի վրա եւ ջրում ռազմական տեխնիկայի հնարավորությունների դինամիկ ցուցադրման մասշտաբները, ինչպես նաեւ գիտագործնական ծրագրի միջոցառումների թվաքանակը: 1,2 հազար ձեռնարկությունների ցուցահանդեսային տաղավարներում կներկայացվեն պաշտպանության եւ անվտանգության ոլորտի 18,5 հազարից ավելի մշակումներ եւ տեխնոլոգիաներ:
Համաժողովին մասնակցում են 78 օտարերկրյա պաշտպանական ձեռնարկություններ 14 երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Պակիստանից, Սլովակիայից, Թաիլանդից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Չեխիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Կորեայի Հանրապետությունից: Ազգային ցուցադրանքներ կներկայացնեն Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Չինաստանը, Պակիստանը, Սլովակիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]