Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իտալացիները բարոկո ոճը վերականգնել են ակնոցներում

Իտալացիները բարոկո ոճը վերականգնել են ակնոցներում
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Dolce & Gabbana նորաձեւությունների տունը թողարկել Է աշնան- ձմռան սեզոնի ակնոցների հավաքածու: Օգոստոսի 22-ին այս մասին «Լենտա.ռու»-ին պատմել Է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մոդելներից մեկը՝ DG2177-ը, զարդարված Է բարոկոյի ոճով ոլորագծերով: Այն ներկայացված Է գունային համակցություններով. ոսկեգույն եւ արծաթագույն՝ շագանակագույն գրադիենտային ոսպնյակներով, ոսկեգույն եւ սեւ՝ մոխրագույն գրադիենտային ոսպնյակներով եւ վարդագույն ոսկի եւ արծաթագույն ՝ բեժ ոսպնյակներով: Ի լրումն ակնոցների տրվում Է ֆիրմային թավշյա տուփ:

Իտալական Dolce & Gabbana նորաձեւությունների տունը հիմնվել Է 1985 թվականին:

Մակնիշի առաջին խանութը բացվել Է 1986 թվականաին Միլանում: Մակնիշը մասնագիտացած Է հագուստի, աքսեսուարների, օծանելիքի եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բրենդի հռչակավոր երկրպագուների թվում են Մադոննան, Սթինգը, Քայլի Մինոուգը, Մոնիկա Բելուչին, Նաոմի Քեմփբելը եւ այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]