Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հուլիս

Google-ը ներկայացրել Է Oreo նոր գործառական համակարգը

Google-ը ներկայացրել Է Oreo նոր գործառական համակարգը
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google կորպորացիան օգոստոսի 21-ին ներկայացրել Է նոր գործառական համակարգ, որն ավելի վաղ պայմանականորեն անվանվում Էր Android O, իսկ այժմ ստացել Է Oreo պաշտոնական անվանումը՝ այն թխվածքաբլիթի մակնիշի համանմանությամբ, որն իրենից ներկայացնում Է երկու շոկոլադե սկավառակ՝ քաղցրախյուսի նրբաշերտով: Այս կերպ ինտերնետ-հսկան շարունակել Է գործառական համակարգի նորացված տարբերակներին հրուշակեղենի անվանումներ՝ Nougat (նուգա), Marshmallow (զեֆիրի տարատեսակ) եւ Lollipop (սառնաշաքար) տալու ավանդույթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորացված գործառական համակարգն արդեն մատչելի Է Google-ի մշակած Pixel սմարթֆոններում: Ընկերությունը պլանավորում Է սեփական սմարթֆոնի երկրորդ տարբերակը թողարկել հոկտեմբերին եւ դրանից հետո անցկացնել շնորհանդես, որը կոչված կլինի նպաստելու Oreo-ի ավելի լայն տարածմանը:

Google-ն ավելի վաղ արդեն պատմել Է նոր գործառական համակարգի նորույթների մասին: Համակարգը, մասնավորապես, հանդերձված Է այնպիսի նոր գործառույթներով, ինչպիսիք են «նկարը նկարի մեջ» եւ ինքնալցումը: Այն, ինչպես նշվում Է, ունի նաեւ պաշտպանության ավելի հուսալի միջոցներ, աշխատանքի արագության մեծացման, Էներգասպառման օպտիմալացման հնարավորություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]