Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանի հնարքը աշխարհի առաջնության մրցումային օրվա լավագույնն է

Արթուր Ալեքսանյանի հնարքը աշխարհի առաջնության մրցումային օրվա լավագույնն է

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի եռակի չեմպիոնի Արթուր Ալեքսանյանի հնարքը ճանաչվել է աշխարհի առաջնության մրցումային առաջին օրվա լավագույն հնարք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը վրացի մարզիկն էր: Հայ ըմբիշը գեղեցիկ հնարքով 6:2 հաշվով հաղթել էր Ռևազ Նադարեիշվիլուն:

Նախօրեին Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցում էին Արթուր Ալեքսանյանը և Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը: Ալեքսանյանը գերազանցեց մրցակցին 3:1 հաշվով:

Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաև 2014 և 2015 թվականներին: Գյումրեցի մարզիկը Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2012, 2013, 2014):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]