Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալիայի Իսկյա կղզում երկրաշարժից մարդիկ են զոհվել, կան տասնյակ տուժածներ

Իտալիայի Իսկյա կղզում երկրաշարժից մարդիկ են զոհվել, կան տասնյակ տուժածներ
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու մարդ Է զոհվել Նեապոլյան ծոցի Իսկյա կղզում օգոստոսի 21-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rai News 24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարարական ծառայությունները:

Նրանց տվյալներով՝ տասը մարդ ենթադաբար գտնվում Է փլվածքների տակ, այդ թվում՝ երեք երեխա: Նրանք համարվում են անհայտ կորած, իսկ շուրջ 30 բնակիչներ տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ, նրանցից շատերը ծանր վիճակում են:

Իսկյա կղզում երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 21:30-ին (Երեւանի ժամանակով 00:30-ին): Ճշտված տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 4, իսկ Էպիկենտրոնը գտնվել Է ծովում՝ մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցման հտեւանքով տասնյակ շենքեր են քանդվել: Փրկարարները չեն բացառում, որ փլվածքների տակ կարող են գտնվել այլ զոհեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]