Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դոնի Ռոստովում հրշեջները շարունակում են աշխատել հրդեհի վայրում, կրակը ոչնչացրել Է շուրջ 120 շինություն

Դոնի Ռոստովում հրշեջները շարունակում են աշխատել հրդեհի վայրում, կրակը ոչնչացրել Է շուրջ 120 շինություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի Ռոստովում հրշեջները շարունակում են աշխատել խոշոր հրդեհի վայրում, որտեղ կրակից տուժել են հարյուրից ավելի կառույցներ: Կատարվում Է փլվածքների ջրում եւ մաքրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Հարավային տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայությունում:

«Հրդեհի իսպառ վերացման մասին դեռեւս հայտարարված չԷ, բայց բաց կրակի մարումն արդեն տեղի Է ունեցել»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Հրդեհն սկսվել Է օգոստոսի 21-ի ցերեկը Դոնի Ռոստովի պատմական կենտրոնի մասնավոր հատվածում: Այրվել են շուրջ 10 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տներ: Կրակը ոչնչացրել Է շուրջ 120 շինություններ, որոնցից շուրջ 100-ը ՝ բնակելի կառույցներ են: Տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ Է գործում:

Տարբեր տվյալներով՝ բժիշկների Է դիմել 36-ից մինչեւ 45 մարդ, նրանցից մի քանսը հոսպիտալացվել Է, այդ թվում երեք ոստիկան եւ ԱԻՆ-ի մեկ աշխատակից: Տներից, այդ թվում՝ մերձակա տներից տարահանվել Է շուրջ 600 մարդ, հրդեհի հետեւանքով տուժածներ են համարվում նրանցից ավելի քան 400-ը:

Ոստիկանությունը հարուցել Է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի «Ուրիշի ունեցվածքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում» հոդվածով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am