«Արեգակի մեծ խավարումն» ԱՄՆ-ում շարքից հանել Է NASA-ի կայքը
10:07, 22 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արեգակի մեծ խավարումն» ԱՄՆ-ի բակիչները դիտել են 14 նահանգների տարածքում: Ինչպես հայտնել են Սպիտակ տանը, հազվագյուտ բնական երեւույթը պատշգամբից դիտել Է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ տիկնոջ՝ Մելանյայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քարտեզագետ Մայքլ Զեյլեը ՌԻԱ Նովոստիին պատմել Է, որ, ըստ իր գնահատման՝ մինչեւ 7,5 միլիոն ամերիկացիներ են որոշել այցելել Արեգակի խավարման շրջաններ: ԱՄՆ-ի եւս 12 միլիոն բնակիչների, որոնք բնակվում են այդ շրջաններում, ոչ մի տեղ մեկնելու կարիք չեն ունեցել:
Արեգակի խավարումը տնից դուրս չգալով դիտել ցանկացողների թիվն այնքան մեծ Է եղել, որ NASA TV կայքը, որտեղ տիեզերական գործակալությունը վարում Էր իրադարձությունների ուղիղ հեռարձակումը, խավարումից ոչ շատ առաջ շարքից դուրս Է եկել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում