Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արթիկ քաղաքի և Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Արթիկ քաղաքի և Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի միջև 
ստորագրվեց համագործակցության հուշագիր

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արթիկ քաղաքի և Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի միջև օգոստոսի 21-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը և Վոդզիսլավ Սլյոնսկիի քաղաքապետ Մեչիսլավ Կեցան: Հուշագիրը ենթադրում է փոխհամագործակցային ծրագրեր տարբեր ոլորտներում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից:

Մինչ Արթիկ մեկնելը Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ընդունել է պատվիրակությանը` քաղաքապետ Մեչիսլավ Կեցայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև քաղաքապետի տեղակալ Դարիոս Շմիչկան և քաղաքային խորհրդի անդամ Իզաբելա Կալինովսկայան: Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նշել է որ իր պաշտոնավարման ընթացքում սա լեհական պատվիրակության կողմից Շիրակի մարզ կատարած 2-րդ այցն էր: «Պատմականորեն ստացվել է այնպես, որ երկու մարզերի միջև բարեկամական հարաբերությունների ձևավորումը միանգամայն տրամաբանական է: Միջնադարից սկսած Լեհաստանում ձևավորվել են հայկական գաղութներ, որոնք լեհական իշխանությունների կողմից հատուկ բարեգթության են արժանացել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք գաղթականներ էին և գտել էին իրենց հանգրվանը քրիստոնյա Լեհաստանում»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]