Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել լիբանանյան բանակի վիրավոր զինվորներին


ԱՆԹԻԼԻԱՍ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի ներկայացուցիչները՝ տեղեկատվական բաժաբնմունքի վարիչ Պետրոս Մանուելյանն ու Վեհափառ Հայրապետի գավազանակիր Ապտավազդ Շարոյանը  Արամ Առաջինի անունից այցելել են լիբանանյան բանակի ծայրահեղական զինյալ խմբավորումների դեմ մղած պատերազմի ընթացքում վիրավորներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայր սրբերը աղոթել եւ շուտափույթ ապաքինում են մաղթել նրանց: Լիբանանի եւ Սիրիայի սահմանին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղված մարտերի ժամանակ վիրավորվել էր նաեւ Սեպուհ Կիրակոսյանը:

Լիբանանի նախագահ Միշել Աունը օգոստոսի 21-ին այցելել է լիբանանյան բանակի զինծառայող Սեպուհ Կիրակոսյանին: Նա ծանոթացել է բուժման ընթացքին եւ ապաքինում մաղթել հայ զինծառայողին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]