1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երուսաղեմի հայկական խեցիների արտադրությունն իր շուրջ է հավաքում սուրբ քաղաքի բոլոր կրոնները

Երուսաղեմի հայկական խեցիների արտադրությունն իր շուրջ է հավաքում սուրբ 
քաղաքի բոլոր կրոնները

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմ քաղաքի Վիա Դոլորոսայի կանաչ դռան հետևում Հին  քաղաքով անցնող քրիստոնեական ուխտագնացության ուղին է, որն իրենից ներկայացնում է մի փոքր սենյակ՝ լի գունավոր խեցե ծաղկամաններով, սալիկներով և շատ ու շատ այլ մշակութային իրերով: Այդ ստեղծագործություններից շատերը պարունակում են խաչեր և բիբլիական տեսարաններ, որոնք քաջ հայտնի են այս վայրը հաճախ այցելող քրիստոնյա զբոսաշրջիկներին: Դարեր շարունակ տեղի այս հայկական խեցեղենի արտադրությունը մի յուրահատուկ արվեստի ճանապարհով իր շուրջն է հավաքել սուրբ քաղաքի խոշոր կրոնները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Tablet-ը:

Երուսաղեմում գտնվող այս խանութի կառավարիչ, այստեղ ծնված 50-ամյա Հակոբ Քարաքաշյանը, ում պապն եղել է քաղաքում խեցեղենի մշակմամբ զբաղվող առաջին անհատներից մեկը, նշում է, որ իրենք հպարտ են այն գործով, որով զբաղվում են:

Չնայած այն հանգամանքին, որ Երուսաղեմի հայ քրիստոնյաները հանդիսանում են քաղաքի քիչ թվով  փոքրամասնությունների խմբերից մեկը, այդուհանդերձ նրանց կողմից պատրաստված ձեռքի յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր մշակութային առարկա քաղաքի այցելուների կողմից ձեռք բերվող ամենատարածված հուշանվերներից է: Բացի այդ, նրանց կողմից պատրաստված գործերն այնքան մեծ հռչակ ունեն, որ զարդարում են նաև Երուսաղեմի հայտնի կառույցները, ինչպես նաև օգտագործվում են քաղաքի փողոցների անունները եբրայերեն, արաբերեն և անգլերեն նշելու համար:

Հատկանշական է, որ խեցեղենի առաջին հայկական խանութի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ սկսում է գործել նաև խեցեգործության դպրոցը, որը կարող է դառնալ քաղաքի մշակութային կյանքի բաղկացուցիչ և անբաժանելի մասը:

«Մենք պարզապես հույս ունենք, որ քաղաքում կտիրի հանդարտություն, և մենք կկարողանանք մեր աշխատանքը կատարել խաղաղ պայմաններում»,- ավելացնում է պարոն Քարաքաշյանը:

Խոսելով իր պապիկի՝ Վիա Դոլորոսա արհեստանոցի սեփականատեր, նկարիչ Մկրտիչ Քարաքաշյանի մասին՝ Հակոբն ավելացնում է, որ խեցեգործությամբ զբաղվելն իր պապիկի համար լավ հնարավորություն է հանդիսացել, որպեսզի կարողանա փախչել և փրկվել թուրքական կոտորածներից: Չնայած նրան, որ սկզբնական շրջանում սեփական խեցեգործության մշակություն ստեղծելու համար պայմանները բավական ծանր են եղել, այդուհանդերձ Քարաքաշյանների ընտանիքին դա հաջողվել է:

Խեցեգործ Քարաքաշյանն ավելացնում է, որ վերջերս սկսել է իր հմտությունները սովորեցնել իր 15-ամյա թոռնուհուն՝ նպատակ ունենալով դրանք կենդանի պահել և փոխանցել իր սերունդներին:

«Նա դեռ անչափահաս է, և ես չգիտեմ, թե նա ինչով է զբաղվելու: Սակայն մեր այս գործն արդեն դարձել է Երուսաղեմի խորհրդանիշը, ինչի համար մենք շատ հպարտ ենք և պետք է այն կենդանի պահենք»,- նշում է Քարաքաշյանը:

 

       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]