Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բորժոմի անտառը՝ կրակի ճիրաններում. արդեն ավելի քան 5 հեկտար անտառ Է այրվել

Բորժոմի անտառը՝ կրակի ճիրաններում. արդեն ավելի քան 5 հեկտար անտառ Է այրվել
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Դաբա գյուղից ոչ հեռու Բորժոմի անտառում բռնկած հրդեհն արդեն ավելի քան 5 հեկտար անտառ Է ոչնչացրել, հրշեջները շարունակում են աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:

Բորժոմի անտառում հրդեհն սկսվել Է օգոստոսի 20-ի ցերեկը: Ուժգին քամու պատճառով այն տարածվել Է արգելոցի տարածքում: Մինչեւ մութն ընկնելը հրդեհի մարմանը ուղղաթիռ Է մասնակցել: Ողջ գիշերը հրշեջները ճանապարհ են բացել, որպեսզի դրանով հատուկ տեխնիկա բերվի:

Ներկայում արտակարգ պատահարի վայրում աշխատում են շուրջ 200 հրշեջներ, առայժմ չի հաջողվել տեղափակել հրդեհը:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության ղեկավար Թոռնիկե Գվազավան հայտարարել Է, որ հրշեջները հույս ունեն հրդեհը տեղափակել օրվա երկրորդ կեսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]