Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

91 տարեկան հասակում մահացել Է հոլիվուդյան դերասան Ջերի Լյուիսը

91 տարեկան հասակում մահացել Է հոլիվուդյան դերասան Ջերի Լյուիսը
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 92-րդ տարում Լաս Վեգասում վախճանվել Է ամերիկացի դերասան եւ կատակերգու Ջերի Լյուիսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հրատարակությունը: Դերասանի ընտանիքի անդամների խոսքով՝ Լյուիսը մահացել Է բնական պատճառներով:

Լյուիսը տառապում Էր քաղցկեղից, թոքային ֆիբրոզից, մի քանի տարի նա պայքարում Էր քաղցկեղի դեմ:

Լյուիսը հայտնի Էր իր զվարճալի համարներով, որոնցով նա ելույթ Էր ունենում ամերիկյան ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Նա հռչակ ձեռք բերեց 1940-ական թվականներին մեկ այլ դերասանի՝ Դին Մարտինի հետ համատեղ կատակերգական գործերով:

Մեծ Էկրանին Լյուիսի գործերի թվում են նրա դերերն Էմիր Կուստուրիցայի «Արիզոնյան երազանք (Arizona Dream, 1993) եւ Մարտին Սկորսեզեի «Կատակերգության արքան» (The King of Comedy, 1982) ֆիլմերում: Դերասանը բազմաթիվ պարգեւների, այդ թվում՝ Emmy-ի հատուկ մրցանակի եւ պատվավոր «Օսկարի» դափնեկիր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]