Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկվայում թունավորված իտալացի զբոսաշրջիկներին հոսպիտալացնելու կարիք չի եղել

Մոսկվայում թունավորված իտալացի զբոսաշրջիկներին հոսպիտալացնելու կարիք չի եղել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Բորոդինո» հյուրանոցում հանգրվանած և սննդային թունավորման գանգատ հայտնած իտալացի զբոսաշրջիկներից որևէ մեկին հոսպիտալացնելու կարիք չի եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հյատնել են «Ռոսպոտռեբնադզոռ»-ի Մոսկվայի վարչությունում և ՌԴ մայրաքաղաքի  առողջապահության դեպարտամենտում։

«Բոլոր զբոսաշրջիկները հրաժարվել են հոսպիտալացումից»,- ասել է «Ռոսպոտռեբնադզոռ»-ի Մոսկվայի վարչության հերթապահը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերատեսչությունում չեն պատասխանել այն հարցին, թե արդյոք կատարվելու են արտածրագրային ստուգումներ և ուժեղացվելու է հանրային սննդի ցանցի նվերահսկողությունը։

ՌԴ մայրաքաղաքի  առողջապահության դեպարտամենտոի մամուլի շառայությունում հստակեցրել են, որ օգոստոսի 20-ին բժիշկների բրիգադը ժամանել է իտալացի տուրիստների կանչով, որոնք պնդել են, թե  թունավորվել են «Բորոդինո» հյուրանոցի ռեստորան այցելելուց հետո։ Շտապ օգնության բրիգադներն ստուգել են զբոսաշրջիկների ամբողջ խմբին, հոպիտալացման ցուցւմներ չեն եղել։  

Իր հերթին, «Բորոդինո» հյուրանոցի ղեկավարները պնդում են, որ իտալացի 22 զբոսաշրջիկներն իրենց մոտ չեն թունավորվել, քանի որ նրանցից բացի, հյուրանոցում նախաճաշել և ընթրել է ևս 200 մարդ, և չէր կարող պատահել, որ նույն շվեդական սեղանից օգտվելուց հետո միայն մի խումբ թունավորվեր։ Ըստ հյուրանոցի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գոլուբցովի՝ խտալացի զբոսաշրջիկների խումբը ճաշել է այլ ռեստորանում։

 

 

 


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]