1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 19-20-ը ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Զորական գյուղում այրվել է  մոտ 10 հա, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի 1-ին փողոցում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]