Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հզորություն, ուժ և տեմպ. Թիերի Անրին՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Հզորություն, ուժ և տեմպ. Թիերի Անրին՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Սուոնսի»-ի դեմ խաղի մասին:

«Հզորություն, ուժ և տեմպ: Երբ նայում ես Մխիթարյանին, նա այդքան էլ բարձրահասակ և ուժեղ չէ, բայց նա կարողանում է այնպես պահել խաղի տեմպը և տեսնել խաղընկերներին… հրաշալի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Անրին:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գերազանցեց «Սուոնսի»-ին (0:4): «Կարմիր սատանաները» խաղակեսի վերջնամասում օգտագործեցին ստանդարտ դիրքը: Անկյունայինի խաղարկումից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ին առաջ մղեց Էրիկ Բային: Երկրորդ կեսի 80-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց «կարմիր սատանաների» նորեկ Լուկակուն: Ընդամենը մեկ րոպե անց կրկին Մխիթարյանի փոխանցումից հետո երրորդ գոլը խփեց Պոլ Պոգբան: «Կարմիր սատանաները» շարունակեցին տիրել իրավիճակին և խփեցին նաև 4-րդ գոլը: Այս անգամ աչքի ընկավ Մարսիալը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]